Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 96 քմ մակերեսով, որը գտնվում է Եկմալյան փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է, ապահովված կենցաղային տեխնիկայով, առկա է զգեստասենյակ։ Ընդարձակ բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքում գործում է անխափան վերելակ։ Մոտակայքում են գտնվում Մալիբու զբոսայգին, բանկերը, խանութները, սրճարանները և տրանսպորտի կանգառները։