Վաճառվում է 3 սենյականոց 86.5 քմ մակերեսով բնակարան Ամիրյան փողոցում, 10 հարկանի շենքի 9-րդ հարկում։ Բնակարանն ունի վերանորոգման կարիք, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը սալիկապատված է: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են, ապահովված կենցաղային տեխնիկայով։ Կա 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Շենքում գործում է վերելակ։ Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։ Գործակալներին խնդրում ենք չանհանգստացնել: