Երկարաժամկետ վարձակալության է տրվում 104 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում, 1-ին գծում, 4 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրվել են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Մուտքը փողոցից է` շենքի մուտքից։ Մոտակայքում կան խանութներ, բանկեր, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ։ Հարմար է ցանկացած կոմերցիոն գործունեության համար։