Արամի փողոցում, նորակառույց այգու հարևանությամբ վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ արևկող բնակարան` 175 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 10-րդ հարկում: Բնակարանն ունի բաց պատշգամբ այգու գեղեցիկ տեսարանով: Գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, սենյակների բաժանումներն արված են, պատերը գաջված են։ Նախատեսված է 2 սանհանգույց և անհատական ջեռուցման համակարգ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: