Արշակունյաց պողոտայի 1-ին գծում, ''ՍԱՍ'' սուպերմարկետի և Կրկեսի հարևանությամբ վարձակալությամբ տրվում են գրասենյակային տարածքներ սկսած 35 քմ -ից մինչև 900 քմ, որոնք գտնվում են 3 հարկանի շենքի տարբեր հարկերում: 1-ին հարկը 240 քմ է, հարմար է որպես սուպերմարկետ, գրասենյակ կամ այլ առևտրային տարածք օգտագործելու համար: 1-ին հարկի ներքին հարդարանքը նաև հնարավոր է իրականացնել վարձակալի հայեցողությամբ: Մյուս 2 հարկի սենյակները կապիտալ նորոգված են: Տեղադրված են եվրոպատուհաններ և դռներ: Տարածքն ապահովված է ջեռուցման համակարգով, ունի եռաֆազ հոսանք: Բոլոր հարկերում կան սանհանգույցներ, 2-րդ և 3-րդ հարկերում սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Շենքը լավ դիրքում է, մոտ է տրանսպորտի կանգառին: Մեքենաների համար նախատեսված են բացօթյա կայանատեղեր: Գինը` 1 քմ -ի համար սկսվում է 5900 դրամից: 1-ին հարկի գինը՝ 1 քմ-ի համար կկազմի 6900 դրամ: