Վաճառվում է կամ վարձակալությամբ տրվում է 4 հարկանի նորակառույց, բարձրակարգ նորոգված հիասքանչ տեսարաններով առանձնատուն, որի ընդհանուր բնակելի մասը կազմում է 800 քմ և գտնվում է Բարբյուսի փողոցում: Առանձնատունն ունի նրբաճաշակ դիզայներական ոճով ինտերիեր, սենյակները լուսավոր են և գեղեցիկ կահավորված, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր կենցաղային պարագաներով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, գրասենյակ և հանգստի սենյակ, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, բաց պատշգամբ, 3-րդ հարկում` ընդարձակ տեռասա, 4-րդ հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, հանգստի սենյակ: Տեղադրված են անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և ապահովված են բարձրորակ սանտեխնիկայով: Հյուրասենյակում կա բուխարի: Առկա է ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված: Այստեղ ապահովված են բոլոր պայմանները լիարժեք հանգիստն անցկացնելու համար: