Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց 92 քմ մակերեսով բնակարան Ե.Քոչար փողոցում, 9 հարկանի շենքի 7-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է գորգ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները նորաոճ կահավորված են և հագեցած են կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, առկա է դոմոֆոն։ Բնակարանն ունի երկկողմանի տեսարան, առկա է բաց պատշգամբ։ Խնամված բակում կա մանկական խաղահրապարակ։ Մոտակայքում է գտնվում Հանրապետության հրապարակը, խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։