Դիլիջանի ոլորանների վերջնամասում` քաղաքի մուտքի մոտ վաճառվում է 3 հարկանի գեղեցիկ շինությամբ կապիտալ վերանորոգված առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 331 քմ իսկ հողատարածքը` 885 քմ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 3 սանհանգույցից, որից մեկը գտնվում է ամառային խոհանոցին կից և 2 բաց պատշգամբներից` ծղոտե ճոճաթոռով, բազկաթոռներով և գեղեցիկ տեսարաններով: Հյուրասենյակն ունի յուրօրինակ դիզայներական լուծումներով ինտերիեր՝ բուխարիով: Բոլոր սենյակները համալրված են նորաոճ կահույքով և անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված է գազի կաթսա, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: 3-րդ հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա խաղասրահ` բիլիարդի սեղանով: Առանձնատունն ունի գեղեցիկ ամառային խոհանոց բոլոր հարմարություններով` մանղալով, սառնարանով, գազօջախով, լվացարանով, հնաոճ կահույքով և խորդանոցով։ Բակը կանաչապատ է և խնամված, կա 6 ավտոմեքենա կայանելու հնարավորություն։