Կոմիտասի պողոտայում՝ " KFC " խանութի հարևանությամբ վաճառվում է 43 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և չբնակեցված: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով, առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, մեկում կա լոգախցիկ: Խոհանոցը ստուդիո է, կահավորված է նոր կահույքով և համալրված է տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Շենքում գործում է անխափան վերելակ: