Արաբկիր համայնքում, Ղափանցյան փողոցի բնության գողտրիկ անկյունում վաճառվում է 3 հարկանի կիսակառույց առանձնատուն` 870 քմ մակերեսով` յուրաքանչյուր հարկը 290 քմ, որի հողատարածքը 1100 քմ է: Այն քարե-մոնոլիտ շինություն է, ունի հարթ տանիք, հարմարավետ նախագիծ և գեղեցիկ տեսարաններ` Արարատի ու Արագածի համայնապատկերով: Նախատեսված է առանձին փակ լողավազան և ամառային զրուցարան: Շինության հիմքերի աշխատանքներն արված են, 1-ին հարկը գրեթե ավարտված է, այստեղ նախատեսված է ավտոկայանատեղի` 3-4 մեքենայի համար։ Հողատարածքում առկա է հավելյալ 100 քմ շինություն, որը կարող է ծառայել տարբեր նպատակների համար։ Տարածքն ունի լավ դիրք և հարմար է ծառայեցնել որպես հյուրանոց: Գտնվում է ԳԷՍ-ի լճի ափին, մյուս կողմից ձոր է։ Մանրամասների համար զանգարել: Սեփականատերն եմ: