Օրբելի եղբայրների փողոցում, վաճառվում է 2-ը ձևափոխած 3 սենյականոց` նրբաճաշակ կահավորված բնակարան 76 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, տեղադրված է օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի լոջիա և ֆրանսիական պատշգամբ: Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ` աշխատակցով: Մետրոն գտնվում է ոտքով 5-7 րոպե հեռավորության վրա: