Առինջում` ամառանոցային հատվածում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն` 600 քմ մակերեսով (յուր. հարկը` 200 քմ), իսկ ընդհանուր հողատարածքը 840 քմ է: Առանձնատունը գրագետ նախագծված է` Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան: Շենքի տակ առկա է ավտոկայանատեղի և պահեստ: Շենքի արտաքին պատերը երկտակ են և տուֆից, ունի հարթ, գերազանց ջերմամեկուսիչ տանիք։ Առանձնատան 2 հարկը կապիտալ վերանորգված է, 3-րդ հարկը 0-ական վիճակում է, տեղադրվել են եվրո պատուհաններ և դռներ: Տեղադրված է ջեռուցման համակարգ 1-ին և 2-րդ հարկերում։ Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, լամինատով և սալիկներով: Բաղկացած է հյուրասենյակից, 2 խոհանոցից, 6 ննջասենյակից, աշխատասենյակից, լվացքատնից և 6 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ 1 ննջասենյակը կից է լոգասենյակին: Բակն ունի հիասքանչ խնամված այգի` գեղեցիկ ծաղիկներով և պտղատու ծառերով, բացօթյա լողավազան, ամառային տաղավար, ամբողջությամբ պարսպապատված է 2 մ բարձրությամբ քարե պատերով: Գտնվում է Երևանի կենտրոնից մեքենայով 15-20 րոպե հեռավորության վրա: Վաճառվում է կահույքի հետ միասին: