Վաճառվում է 3 սենյականոց 126 քմ մակերեսով բնակարան Վ.Համբարձումյան փողոցում՝ «Ռիո մոլ»-ից ոչ հեռու, 14 հարկանի շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Երկու լոգախցիկներով սանհանգույցը սալիկապատված են։ Խոհանոցը և սենյակները կահավորված են և ապահովված բարձրորակ տեխնիկայով։ Առկա է շերտավարագույրով (жалюзи) բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով, կա դոմոֆոն։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ, նկարները չեն վաճառվում։