Վերին Անտառային փողոցում վաճառվում է 4 սենյականոց լուսավոր բնակարան՝ 117.5 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը 0-ական վիճակում է, տեղադրվել են եվրո պատուհաններ, մուտքի երկաթյա դուռ, պատերի բաժանումներն արված են, գաջված և հարթեցված: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբից, որն ունի գեղեցիկ տեսարաններ դեպի Արարատ սարը, Ծիծեռնակաբերդը և Հրազդան մարզադաշտը: Շենքում գործում է վերելակ, կա դոմոֆոն և ստորգետնյա ավտոկայանատեղի: Բակում կա փոքրիկ հանգստի տարածք: