Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր չբնակեցված բնակարան՝ 64 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանն ունի բարձրորակ նորոգում, սենյակները համալրված են թանկարժեք կահույքով և տեխնիկայով: Տեղադրված են երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է 2 օդորակիչ: Լոգասենյակն ու սանհանգույցը առանձին են, սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով ու լոգախցիկով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: