Առանձնատուն, Քանաքեռ-Զեյթուն, Երևան

01 Օգոստոս 2022
 
Կ. Ուլնեցի 1-ին փակ. 6/2 Բնակելի՝ 490 մ2, հողատարածք` 400 մ2 3 հարկանի Կոդ` 113339   |   http://est.am/113339 click to copy the link
Վաճառք - պայման.
Վարձակալություն - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Վաճառվում է կամ վարձակալության է տրվում այս հետաքրքիր ճարտարապետական լուծումներով կառուցված 3 հարկանի առանձնատունը, որը գտնվում է Կ. Ուլնեցու փողոցում, Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Բնակելի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 490 քմ, տնամերձ հողատարածքի մակերեսը` 400 քմ: Առանձնատան 3-րդ հարկը մանսարդ է, որտեղ կա ընդարձակ սրահ, կաթսայատատուն և լոգասենյակ: 1-ին հարկում առկա է լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 լոգասենյակ, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից մեկն ունի զգեստասենյակ և 1 լոգասենյակ: Կիսանկուղային հարկում կա ավտոկայանատեղի` 3 մեքենայի համար, որն ունի մուտք դեպի կիսանկուղ, կա ազատ տարածք, 1 սանհանգույց և լվացքատուն: Կա բաց պատշգամբ և ընդարձակ տեռասա` գեղեցիկ տեսարաններով: Առանձնատունն ունի բարձրորակ նորոգում, վերելակ` մինչև կիսանկուղ, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված է 2 գազի կաթսա, չիլլերներ` օդափոխության համար, հատակը ծածկված է գրանիտով և բարձրորակ մանրահատակով: Լոգասենյակները սալիկապատված են, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, կա լոգախցիկ և ջակուզի: Հյուրասենյակի տանիքը ապակեպատ է և տարածքը դարձել է շատ լուսավոր: Բոլոր սենյակներն ու խոհանոցը համալրված են թանկարժեք բրենդային կահավորանքով, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Բակն ունի կանաչապատ տարածք` դեկորատիվ ծառերով, հավաքույթների համար նախատեսված ամառային տաղավար` խոհանոցային հատվածով` ապահովված լվացարանով և բուխարիով: Տունը պարսպապատված է, ունի հեռակառավարվող դարպասներ, տեսագրման դոմոֆոն:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 3
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ