Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի 350 քմ մակերեսով և 450 քմ հողատարածքով առանձնատուն Լուսինյանց փողոցում։ Առանձնատունը վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, հատակը ծածկված է գորգ մանրահատակով և սալիկներով։ Տունը բաղկացած է նախասրահից, հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 3 բաց պատշգամբից, 4 սանհանգույցից, ձեղնահարկից՝ մարզասրահներով, նկուղից, քարե ավտոտնակից՝ նախատեսված 2 մեքենայի համար։ Սանհանգույցները սալիկապատված են, առկա են լոգարան և լոգախցիկներ։ Սենյակները կահավորված են և ապահովված են կենցաղային տեխնիկայով։ Պարսպապատ բակում կա պտղատու այգի, ամառային տաղավար, մանղալ, թենիսի սեղան, տեղադրված են տեսահսկման տեսախցիկներ։