Վաճառվում է 96 քմ մակերեսով 3 սենյականոց երկկողմանի լուսավորությամբ բնակարան նորակառույց բնակարանային համալիրում` Պարույր Սևակի փողոցում: Բնակարանը գտնվում է 15 հարկանի շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, հատակը ծածկված է լամինատով: Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, երեսպատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով, գործում է մաքրման ծառայություն, ունի նաև ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղի: Բակում կա խաղահրապարակ, մոտակայքում` մթերային խանութ, սպորտ կոմպլեքս: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: