Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 270 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը նորոգված է համապատասխան եվրոպական ստանդարտների, ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է։ Սենյակները համալրված են բարձրորակ կահույքով և տեխնիկայով: 1-ին հարկում կա լուսավոր հյուրասենյակ` բուխարիով, խոհանոց, տեխնիկական սենյակ և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` նախասրահ, հանգստի սենյակ, 3 ննջասենյակ, 2 առանձին լոգասենյակ և սանհանգույց, կա լվացքատուն` չորանոցով: Բոլոր ննջասենյակներն ունեն զգեստասենյակներ: Առկա է բաց պատշգամբ` ամբողջ տան երկայնքով, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Առկա է ավտոկայանատեղի 60 քմ մակերեսով` 3 մեքենայի համար նախատեսված: Շենքում կա վերելակ, անվտանգության համակարգ` աշխատակցով, ունի սպասարկման վճար: Հարևանությամբ է գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, բոլոր սրճարաններն ու ժամանցի վայրերը: