Վաճառվում է 4 սենյականոց` բարձրակարգ նորոգումով ընդարձակ բնակարան՝ 170 քմ մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը նորոգված է համապատասխան եվրոպական ստանդարտների, ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված է։ Սենյակները համալրված են բարձրորակ կահույքով և տեխնիկայով: Ննջարաններից մեկը մաստերբեդրում է, ունի լոգասենյակ և զգեստասենյակ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և եվրոպական արտադրության մանրահատակով: Բնակարանն ունի լվացքատուն: Շենքում կա վերելակ, անվտանգության համակարգ` աշխատակցով, ունի սպասարկման վճար: Առկա է ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար նախատեսված: Հարևանությամբ է գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, բոլոր սրճարաններն ու ժամանցի վայրերը: