Որպես գրասենյակ երկարաժամկետ վարձակալության է տրվում 170 քմ մակերեսով 2 հարկանի կոմերցիոն տարածք՝ Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտ, քաղաքի լավագույն հատվածներից մեկում: 1-ին հարկում կա 1 ընդարձակ սրահ, 2 առանձնասենյակ և սանհանգույց, 2-րդ հարկում՝ խոհանոց, 1 ընդարձակ սրահ, 2 առանձնասենյակ և սանհանգույց։ Խոհանոցը կահավորված է, համալրված անհրաժեշտ գույքով: Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Լոգախցիկներով սանհանգույցները սալիկապատված են։ Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Մոտակայքում կան բազում խանութներ, բանկեր, տարբեր հաստատություններ և ժամանցի վայրեր: