Վարձակալության է տրվում 5 սենյականոց 135 քմ մակերեսով դուպլեքս բնակարան Ծարավ Աղբյուր փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 4-րդ և 5-րդ հարկերում: Բնակարանը եվրովերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճով նորոգված: Բոլոր սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, հագեցած են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով, համալրված են սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Բնակարանը գտնվում է նորակառույց թաղամասում, ունի բարեկարգված և կանաչապատ այգի ու խաղահրապարակ: