Առանձնատուն, Առինջ, Կոտայք

02 Հուլիս 2023
 
Խ. Աբովյան Բնակելի՝ 800 մ2, հողատարածք` 2,000 մ2 4 հարկանի , նորակառույց Կոդ` 113571   |   http://est.am/113571 click to copy the link
Վաճառք - 1,800,000 $
Վարձակալություն - 100,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 16 անգամ

Ավան - Առինջում, Խաչատուր Աբովյան թաղամասում վաճառվում է կամ վարձակալության է տրվում յուրօրինակ ճարտարապետությամբ և առանձնահատուկ գրավչությամբ նորակառույց` չբնակեցված 4 հարկանի առանձնատուն, որը ճակատային մասում ունի նուրբ զարդանախշ հատվածներ և բարձր սյուներ: Բնակելի մասը կազմում է 800 քմ (յուր. հարկը` 200 քմ), հողատարածքը` 2000 քմ: Առանձնատունը վերանորոգվել է բացառապես բարձրորակ շինանյութով, ինտերիերում բոլոր դետալները և գունային համադրությունը ընտրվել է բծախնդրորեն: Ամբողջ կահույքը, տեխնիկան, ջահերը և գույքը ձեռք է բերվել թանկարժեք ֆիրմային խանութներից: Տունն ապահովված է բարձրակարգ կոմունալ պայմաններով, տեղադրված է կենտրոնացված ջեռուցման և հովացման (ֆալկոլային) համակարգ, հատակը երեսպատված է պրեսգրանիտով (տաքացվող), ննջարանները` բարձրորակ մանրահատակով: Առանձնատունն ունի գեղեցիկ լուսավորություն, բարձր առաստաղներ և բաց պատշգամբներ` դարբնի աշխատանքներով: Լոգասենյակները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Կիսանկուղային հարկը օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա կինոսրահ, խաղասենյակ, բար, աշխատասենյակ, լվացքատուն, չորանոց: 1-ին հարկում կա 3 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, ընդարձակ լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ և 2 սանհանգույց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, որից 3-ը մաստերբեդրում են` ունեն զգեստասենյակներ և լոգասենյակներ: 4-րդ հարկը բաղկացած է 200 քմ մակերեսով Լյուքս դասի ընդարձակ հանգստի սենյակից, որն ունի 70 քմ զգեստասենյակ, լոգասենյակ` ջակուզիով: Բակում կա առանձին շինություն, որտեղ կա ապակեպատ փակ լողավազան, ֆիննական շոգեբաղնիք և համամ, հանգստի սենյակ և լոգասենյակ: Բակում կա նաև առանձին տաղավար` բուխարիով, որտեղ հարմար է անցկացնել տարբեր հավաքույթներ: Առանձնատան արտաքին պատերը և պարիսպը (6մ) տուֆից են, ամբողջ տարածքը ապահովված է անվտագության համակարգով և տեսախցիկներով, դարպասները հեռակառավարվող են, ունի պահակակետ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: ֆալկոլային
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 7
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ