Բաղրամյան - Օրբելի խաչմերուկում, վաճառվում է 120 քմ մակերեսով 3-ը ձևափոխված 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հյուրասեյակը ընդարձակ է և լուսավոր: Խոհանոցը հարմարավետ է՝ կահավորված է ժամանակից կահավորմամբ: Ննջարանները արևկող են՝ հարմարավետ և նորաոճ կահավորված: Սանհանգույցները երեսպատված են բարձրորակ սալիկներով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Առկա է նաև զգեստասենյակ: Բնակարանում կա երկար, ընդարձակ բաց պատշգամբ, որը բոլոր սենյակներից մուտքի հնարավորություն ունի: Պատշգամբից շքեղ համայնապատկեր է բացվում դեպի քաղաք: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներ, պոլիկլինիկա, դպրոց, մանկապարտեզ: