Վաճառվում է 4 սենյականոց 76 քմ մակերեսով բնակարան Արաբկիրի 25-րդ փողոցում՝ Ռիո առևտրի կենտրոնի հարևանությամբ, 9 հարկանի շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տանիքը լավ վիճակում է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և տաքացվող սալիկներով։ Խոհանոցը և սանհանգույցը` լոգախցիկով սալիկապատված են և ապահովված սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով։ Շենքում գործում է վերելակ։ Բակը խնամված է, կա մանկական խաղահրապարակ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։