Ավան՝ Թումանյան թաղամասում, վաճառվում է 2-ը դարձրած 3 սենյականոց` 66 քմ մակերեսով բնակարան, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է կաղնու մանրահատակով և տաքացվող սալիկներով, ներսի դնռները նույնպես կաղնու փայտից են: Հյուրասենյակը հարմարավետ կահավորված է: Խոհանոցը սալիկապատ է՝ հագեցած գույքով և տեխնիկայով: Ննջարանը լուսավոր է՝ նորաոճ կահավորմամբ: Սանհանգույցը երեսպատված է իսպանական արտադրության սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և ջակուզի: Շենքում կա վերելակ: Թաղամասը կանաչապատ է, մշտապես խնամվում է: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: