Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն Առինջում` Բելառուսի դեսպանատան հարևանությամբ, որի բնակելի մակերեսը 350 քմ է (+ օժանդակ շին. 70 քմ), հողատարածքը՝ 2014 քմ.։ Տունը գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա: Այն կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, ունի խմելու մշտական և ոռոգման ջուր, կոյուղին միացված է կենտրոնացված համակարգին: Լոգասենյակները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները գեղեցիկ և հարմարավետ կահավորված են, ապահովված` տեխնիկայով և անհրաժեշտ գույքով: 1-ին հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա մարզասրահ, թենիսի սեղան, մառան, փակ լողավազան, շոգեբաղնիք, հանգստի սենյակ և լոգասենյակ: 2-րդ հարկում կա ընդարձակ հյուրասենյակ` 40 քմ, խոհանոց` 22 քմ, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ` դեպի այգի նայող գեղեցիկ տեսարանով: Բակը խնամված է, կա այգի` պտղատու ծառերով, օժանդակ շինություն` բուխարիով, ամառային խոհանոցով և ավտոտնակով: Առանձնատունն ունի 3 կողմից մուտք, պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս, ապահովված է անվտանգության համակարգով և տեսացիկներով, ունի կից հողամաս` 2.200 քմ մակերեսով 90 մ ճակատային մասով, ինչը շատ հարմար է 4 առանձնատուն կառուցելու համար: