Վաճառվում է 250 քմ մակերեսով` 2 հարկը միասին, ունիվերսալ կոմերցիոն տարածք՝ 1-ին հարկում և 4 սենյականոց բնակարան` 2-րդ հարկում: Այս 2 հարկանի շենքը գտնվում է Սեբաստիա փողոցում, հայտնի "բանկի խաչմերուկ"- ի բանուկ հատվածում: Կոմերցիոն տարածքի մակերեսը 125 քմ է, այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Տարածքում այժմ գործում է 2 խանութ և 1 գրասենյակ, ունի խոհանոց և 1 սանհանգույց: Հատակն ամբողջությամբ սալիկապատ է, խոհանոցը` առանձնացված, ապահովված է գույքով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով՝ հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Հարմար է ծառայեցնել ցանկացած առևտրային գործունեություն իրականացնելու համար: 4 սենյականոց բնակարանը, որը գտնվում է 2-րդ հարկում նույնպես 125 քմ է, կապիտալ նորոգված է և ապահովված բոլոր հարմարություններով: Վաճառվում է ամբողջ 2 հարկը միասին: