Երկարաժամկետ վարձակալության է հանձնվում երկհարկանի առանձնատուն Սոսեի փողոցում, որի բնակելի մակերսը կազմում է 304 քմ, հողատարածքինը՝ 662 քմ: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա են նաև օդորակիչներ: 1-ին հարկում կա ճաշասենյակ, խոհանոց, սանհանգույց, լոգարան, ննջարան: 2-րդ հարկը բաղկացած է 4 ննջարանից, սանհանգույցից, լոգարանից, բաց պատշգամբից: Հատակը մասամբ ծածկված է մանրահատակով, մյուս մասը` սալիկներով և մարմարով: Բոլոր սենյակները ըստ անհրաժեշտության կահավորված են՝ հագեցած գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Առանձնատունն ունի նաև նկուղային հարկ, որտեղ կա շոգեբաղնիք, սանհանգույց, հանգստի սենյակ: Բակը կանաչապատ է՝ մշակված, կա բացօթյա լողավազան, քարե ավտոտնակ և բացօթյա ավտոկայանատեղի: