Վաճառվում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն` էլիտար Վահագնի թաղամասում` բնակելի 300 քմ մակերեսով և 600 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կապիտալ կառուցված է մոդեռն ոճով՝ յուրահատուկ դիզայներական լուծումներով, դեռ բնակեցված չէ։ Վերանորոգման ընթացքում օգտագործվել է միայն բարձրորակ շինանյութ, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, առկա են բնական լուսավորություն ապահովող պանորամային պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցները երեսպատված են բարձրորակ սալիկներով և հագեցած սանտեխնիկայով, տեղադրված են 2 լոգարան և լոգախցիկ: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, ստուդիո ոճի խոհանոց, ննջասենյակ և սանհանգույց։ 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, բաց պատշգամբ և զգեստասենյակ։ Սանհանգույցներից մեկը և բաց պատշգամբը կցված են գլխավոր ննջասենյակին։ Առկա է մեկ մեքենայի քարե ավտոտնակ։ Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: