Նորք Մարաշ համայնքում, Ա. Արմենակյան փողոցում` եկեղեցու մոտակայքում վաճառվում է կամ վարձակալության է տրվում գեղեցիկ շինությամբ, կանաչապատ տարածքով 2 հարկանի առանձնատուն, որի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 850 քմ, հողատարածքը` 2000 քմ։ Առանձնատունն ունի բարձրակարգ նորոգում, ինտերիերը դիզայներական ոճով է իրականացվել, սենյակները լուսավոր են և ընդարձակ, առաստաղները` բարձր: Միացված է կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգին, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և պրեսգրանիտով: Լոգասենյակները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա, լոգախցիկ: 1-ին հարկում կա լուսավոր ընդարձակ հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ և 3 սանհանգույց: Բաց պատշգամբից բացվում է հիասքանչ տեսարան դեպի այգի: Տունն ունի փակ և բացօթյա ավտոկայանատեղի` 15 մեքենայի համար: Առանձնատունը կահավորված է որակյալ և բարձրորակ կահույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բակը յուրահատուկ գրավչություն ունի, այգում կան մրգատու և դեկորատիվ ծառեր, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, ամառային զրուցարան` խոհանոցային հատվածով և բուխարիով: Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով և կգոհացնի խստապահանջ հաճախորդներին: Հարմար է դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կեցության համար: