Վաճառվում է 3 սենյականոց բնակարան Կենտրոնում՝ նորակառույց շենքում՝ 2 առանձին բնակարան կամ 3 ննջասենյակ դարձնելու հնարավորությամբ, որի ընդհանուր մակերեսը 133.6 քմ է և գտնվում է Ռոստոմի փողոցում, 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը լուսավոր է, սենյակները և խոհանոցը գեղեցիկ և նորաոճ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված համակարգով է գործում, տեղադրված են օդորակիչներ։ Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և տաքացվող սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, լա լոգախցիկ: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է վերելակ, կա անվտանգության ծառայություն և ստորգետնյա ավտոկայանատեղի: Բակը խնամված է, կա խաղահրապարակ: Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին` գինը քննարկելի: