Տպագրիչների փողոցում, Հանրապետության փողոցից ոչ հեռու վաճառվում է 6 սենյականոց ընդարձակ, հիասքանչ հարմարություններով ապահովված դուպլեքս բնակարան` ընդհանուր 265 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Շենքի պատերը բետոնածածկ են, առաստաղները` բարձր: Բնակարանը կապիտալ նորոգված է, ապահովված է անհատական ջեռուցման համակարգով, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, լոգախցիկով և ջակուզիով: Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով և անհրաժեշտ գույքով: 1-ին հարկում է հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը, աշխատասենյակը, կա 1 ննջասենյակ և 1 լոգասենյակ, 2-րդ հարկում` նախամուտք, 3 ննջասենյակ, 1 լոգասենյակ և շոգեբաղնիք: Կա նաև բաց պատշգամբ, հանգստի համար առանձին տարածք, բուխարիով, խոհանոցով և գեղեցիկ պանորամային տեսարանով: Մոտակայքում են բոլոր խանութները, դպրոցը և ժամանցի վայրերը: Հանրապետության հրապարակ ոտքով 10 րոպեյում կարելի է հասնել: Կա նաև քարե ավտոտնակ, որը հնարավոր է ձեռք բերել հավելավճարով: