Վաճառվում է բնակելի կառուցապատման հողատարածք` 2900 քմ, որն ունի 50 մ ճակատային մաս և գտնվում է Բարևանդից Ձորաղբյուր գնացող ճանապարհին մոտ, կամրջի և Խնոցի ռեստորանի հարևանությամբ: Հողատարածքը սեփականաշնորհված է, ունի երկկողմանի ճանապարհ: Կոմունիկացիաները գտնվում են մոտակայքում: Մի կողմից պարսպապատ է, մյուս կողմից` ցանկապատով: Տարածքն ունի լավ դիրք, գլխավոր ճանապարհին մոտ է, հարմար է կառուցել բնակելի համալիր կամ հասարակական օբյեկտ: Տարածքից բացվում է գեղեցիկ տեսարաններ դեպի Արարատ և Հատիս լեռները: Մոտակայքում ակտիվ ընթանում են շինարարական աշխատանքներ: