Վաճառվում է 2 սենյականոց (դարձրած 3) 73 քմ մակերեսով բնակարան Տիգրան Մեծի պողոտայում, 4 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 3-րդ հարկում՝ Նար-Դոս փողոցի մոտակայքում։ Բնակարանը ունի վերանորոգվման կարիք, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է վաննա։ Առկա է 2 պատշգամբ՝ բաց և փակ։ Բնակարանը կահավորված է և ապահովված կենցաղային տեխնիկայով: Մոտակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ և տրանսպորտի կանգառներ։