Թումանյան փողոցում վաճառվում է 3 սենյականոց՝ 70 քմ մակերեսով արևկող բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է բարձրակարգ լամինատով: Հյուրասենյակն ու խոհանոցը միասին են՝ ստուդիո ոճի մեջ, ժամանակակից կահավորմամբ: Ննջասենյակները լուսավոր են՝ գեղեցիկ վերանորոգված: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի փողոց տեսարանով: Մոտակայքում կան սուպերմարկետ, սրճարաններ, խանութներ: