Վարձակալության է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճի ստուդիո բնակարան՝ 102 քմ մակերեսով, որը գտնվում է Սայաթ Նովա պողոտայում՝ 21 հարկանի նորակառույց էլիտար շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է կենտրոնացված համակարգով: Բնակարանն ունի 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով, համալրված են կենցաղային տեխնիկայով։ Առկա է լվացքի սենյակ, 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքն ունի գեղեցիկ շքամուտք, գործում է 3 բարձրորակ վերելակ և անվտանգության համակարգ։ 1-ին և 2-րդ հարկերում տեղակայված են կոմերցիոն տարածքներ: Հարևանությամբ է գտնվում օպերան, բազում ժամանցի վայրեր և տարատեսակ խանութներ: