Վաճառվում է կամ վարձակալության է տրվում նորակառույց 3 հարկանի (բակի կողմից 4) առանձնատուն, որի 2 հարկերը նախատեսված են որպես կոմերցիոն տարածք, դեռևս չեն շահագործվել: Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 380 քմ, հողատարածքը` 180 քմ: 1-ին հարկի կոմերցիոն տարածքը 110 քմ է, ճակատային մասում տեղադրվել են վիտրաժներ, ունի բարձր առաստաղ` 3.60 մ: Հարմար է որպես խանութ, ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունի եռաֆազ հոսանք` 80 կՎտ, հզոր օդափոխության համակարգ: Բակի կողմում կա 2-րդ կոմերցիոն տարածքը` 3.50 մ առաստաղով, որը հարմար է օգտագործել որպես արտադրամաս կամ պահեստային տարածք: Շենքի ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միոցով, բոլոր կոմունիկացիաներն առկա են: Հատակը երեսպատված է տաքացվող սալիկներով, մյուս մասը` լամինատով: Բոլոր հարկերն ունեն առանձին մուտքեր: Ամբողջը կապիտալ վերանորոգված է, բոլոր սենյակները կահավորված են և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները լուսավոր են: 2-րդ հարկում կա հյուրասենյակ, ստուդիո խոհանոց, 2 ննջասենյակ, 1 սանհանգույց, 2 բաց պատշգամբ դեպի Խորենացի փողոց ու բակ նայող: 3-րդ հարկը մանսարդ է և բաց տարածք է, ունի 1 սանհանգույց: Այստեղ հնարավոր է ևս 2 առանձնասենյակ պլանավորել: Տունն ամբողջությամբ պարսպապատված է ունի փոքրիկ բակ, բացօթյա ավտոկայանատեղի: