Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վարձակալությամբ է հանձնվում 350 քմ մակերես ունեցող ունիվերսալ կոմերցիոն տարածք, որը գտնվում է 2 հարկանի շենքի 2-րդ հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգված և չշահագործված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ապահովված է կենտրոնացված ջեռուցման համակարգով: Բաղկացած է 6-ից ավել սրահներից, 4 սանհանգույցից, խոհանոցը կահավորված է նոր գույքով: Հատակը պատված է սալիկներով և լամինատով, ունի առանձին մուտք: Շենքի մոտակայքում կա բացօթյա տարածք մեքենաներ կայանելու համար: Հարմար է որպես գրասենյակային տարածք օգտագործելու համար: