Կոմիտասի պողոտայում՝ 1-ին գծում, վաճառվում կամ վարձով է տրվում 65.6 քմ մակերեսով 2-ը ձևափոխված 4 սենյականոց արևկող բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, տանիքը ամբողջովին փոխված է: Ջեռուցումը անհատական է` բարձրորակ կաթսայի միջոցով: Հատակը պատված է որակյալ լամինատով, ապահովված է կենցաղային բոլոր պարագաներով, կահավորված է, ունի լուսավոր 3 ննջասենյակ: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի հիանալի տեսարաններ դեպի փողոց և բակ նայող: Մոտակայքում են "Երիցյաններ" սուպերմարկետը, կա մանկապարտեզ, դպրոց, տրանսպորտի կանգառներ, սննդի կետեր: Հիանալի վայր է բնակության համար: Վաճառքն իրականացվում է գույքով և տեխնիկայով: Վաճառքը շտապ է, գինը՝ վերջնական: