Վարձակալության է տրվում 3 սենյականոց արևկող բնակարան՝ 100 քմ մակերեսով, որը գտնվում է Արգիշտի փողոցում՝ քաղաքապետարանի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով, առկա է խորդանոց: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, գեղեցիկ տեսարաններով: Սենյակները ժամանակակից ոճով կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ: Հարևանությամբ են բոլոր խանութները, զբոսայգիները և ժամանցի վայրերը: