Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքում, Ծերենց փողոցի 2-րդ նրբանցքում։ Շինության մակերեսը՝ 400 քմ է, հողի մակերեսը՝ 400 քմ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է, կեցության համար ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ (գազի կաթսա), օդորակիչներ, հատակը երեսպատված է մանրահատակով և տաքացվող սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով` կա ջակուզի: 1-ին հարկում կա հյուրասենյակ և ճաշասենյակ, 3 ննջասենյակ, խոհանոց, 2 սանհանգույց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, խաղասրահ` (100 քմ) մարզվելու սենյակով, 1 սանհանգույց, խորդանոց և բաց պատշգամբ: 3-րդ հարկը մանսարդ է, բաց տարածք է և հնարավոր է վերապլանավորել` ըստ ցանկության: Առկա է արևային ջրի տաքացման կայան, փակ և բաց ավտոկայանատեղի` 8 մեքենայի համար: Տունը պարսպապատ է, ունի հեռակառավարվող երկաթյա դարպաս: Բակում կա խոհանոցային հատված` բուխարիով, գեղեցիկ եղևնի: Վաճառվում է ամբողջ գույքով, նաև` մարզասարքերի հետ միասին: