Վարձակալության կամ օրավարձով է տրվում 60 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան Լենինգրադյան փողոցում, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, քիչ է բնակեցվել, ժամանակակից ոճով գեղեցիկ կահավորված է, համալրված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, օդորակիչ, հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է վաննա: Բնակարանն ունի զգեստասենյակ և բաց պատշգամբ: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: Գինը ենթակա է փոփոխման օրերի քանակից կախված: