Մոսկովյան փողոցում՝ "Պոպլավոկի" հարևանությամբ վաճառվում է 3 սենյականոց՝ 81 քմ մակերեսով լուսավոր բնակարան, որը գտնվում է ստալինյան նախագծով 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, հատակը պատված է կաղնու մանրահատակով: Բնակարանի ինտերիերը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին, ունի նորաոճ հյուրասենյակ և խոհանոց: Ննջարանները հարմարավետ են, լուսավոր, մեղմ գույների մեջ: Սանհանգույցը երեսպատված է բարձրակարգ սալիկներով՝ հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում են բոլոր ժամանցի վայրերը, սուպերմարկետներ, սրճարաններ: