Վերին Անտառային փողոցում՝ վարձակալության է տրվում 2 սենյականոց՝ 67 քմ մակերեսով լուսավոր ստուդիո բնակարան, որը գտնվում է նորակառույց 15 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են և ապահովված կենցաղային պարագաներով: Լոգասենյակը սալիկապատված է կերամիկական սալիկներով՝ հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանն ունի ընդհանուր բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում կան վերելակներ: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: