Վաճառվում է կամ վարձակալության է տրվում լուսավոր 3 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան՝ 78 քմ մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ 6 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ հարմարավետ կահավորված է, համալրված է անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Հարևանությամբ են գտնվում բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: