Այգեձոր փողոցում վաճառվում է ինքնատիպ շինությամբ, մոդեռն ոճի նորակառույց` 3 հարկանի առանձնատուն, որն ունի հիասքանչ տեսարան դեպի Հրազդանի ձորը: Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 456 քմ իսկ հողատարածքինը` 476 քմ: Առանձնատունը նորոգված է բարձրարժեք նյութերով, ինտերիերը մշակվել է առանձնահատուկ նրբագեղությամբ, հատակը սալիկապատվել է գրանիտով և բարձրորակ կաղնու մանրահատակով: Առանձնատունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 4 սանհանգույցներից, լվացքասենյակից, զգեստասենյակից: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է անհատական համակարգի միջոցով: Բոլոր սենյակները նրբաճաշակ են և լուսավոր: Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության կերամիկական սալիներով՝ համալրված են անհրաժեշտ որակյալ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Կա 3 բաց պատշգամբ, որոնցից տարբեր գեղեցիկ տեսարաններ են բացվում: Առանձնատան բակը աչք է շոյում և էսթետիկ հաճույք պատճառում: Այն ունի բոլոր հարմարությունները հանգիստն անցկացնելու համար, ապահովված է կանաչապատ տարածքով, բացօթյա լողավազանով, մանղալով, առկա են դեկորատիվ բույսեր: Տարածքն ապահովված է անվտագության համակարգով: