Ս. Գրիգոր Լուսավորչի փողոցում, Կրկեսի շենքի և DoubleTree by Hilton հյուրանոցի հարևանությամբ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան` 85 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է, ինտերիերը նրբաճաշակ լուծումներով է իրականացրած, ունի գեղեցիկ լուսավորություն: Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն ու հովացումն կատարվում է անհատական համակարգով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Լոգասենյակն ու սանհանգույցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Ամբողջությամբ կահավորված է, ապահովված է բարձրորակ տեխնիկայով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ: