Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Եղբայրության փողոցում՝ երաժշտական դպրոցի հարևանությամբ, 12 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանի ինտերիերի աշխատանքներն ավարտված են՝ հատակը պատված է լամինատով և սալիկներով, միայն պատերի ներկն է անավարտ: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ինչպես նաև ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Սենյակները լուսավոր են։ Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով: Շենքում գործում է 2 վերելակ: