Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Ծարավ Աղբյուր փողոցում, անմիջապես բուսաբանական այգու հարևանությամբ գտնվող թիվ 55/5 նորակառույց շենքի բնակելի 4-րդ հարկում: Բնակարանն ունի օպտիմալ նախագիծ և իր դիրքով ամենահարմարն է։ Բոլոր սենյակներն ունեն հիանալի բաց տեսարան դեպի բուսաբանական այգի (առկա չէ տեսարանը փակող որևէ շինություն), արևկող է ու լուսավոր, ունի մեծ բաց պատշգամբ։ Բնակարանը վերանորոգված է իտալական պաստառներով և ներկով (կառուցապատողի վերանորոգումը չէ), կահավորված է նորաոճ կահույքով և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով, հատակը ծածկված է մանրահատակով: Բնակարանը վաճառվում է միայն կահույքի և տեխնիկայի հետ միասին, որը ներառում է. Խոհանոցի կահույք և լավագույն բրենդների տեխնիկա (օդաքարշ պահարան, գազօջախ, լվացքի մեքենա, սառնարան), հյուրասենյակի կահույք, ննջարանի կահույքի հավաքածու, օդորակիչ, լոգարանի հավաքածու, հիդրոմերսող վաննա: